Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆեդերիկա Մոգերինին մեկնում է Կենտրոնական Ասիա

Ֆեդերիկա Մոգերինին մեկնում է Կենտրոնական Ասիա
09.11.2017 | 23:24

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին մեկնել է Ղրղզստան, որտեղից կուղևորվի ՈՒզբեկստան:
Մոգերինին հանդիպելու է Ղրղզստանի հեռացող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, ընտրյալ նախագահ Սորոնբայ Ժենբեկովի, որի պաշտոնամուտը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, և վարչապետ Սապար Իսակովի հետ:


Բիշքեկում կնքվելու է Եվրամիության և Ղրղզստանի նոր համաձայնագիրը, որով փոխարինվելու է 1999-ին կնքված փաստաթուղթը:
Բիշքեկից Մոգերինին կմեկնի ՈՒզբեկստան, որտեղ Սամարղանդում նախատեսված է հանդիպում նախագահ Շավքաթ Միրզիոևի և կենտրոնասիական 5 երկրների ԱԳ նախարարների հետ: Նախքան Բրյուսելից մեկնելը Մոգերինին ասել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը շատ կարևոր է Եվրամիության համար: Մոգերինիի խոսնակն ասել է, որ Եվրամիությունն այդ տարածաշրջանի հետ հարաբերություններում շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ